• Latest news

UPenn-ը պարզել է, որ գլխի երկու կամ ավելի վնասվածքները մեծացնում են կաթվածի հավանականությունը  94%-ով

15 սեպտեմբերի, 2023  23:18

Փենսիլվանիայի համալսարանի (UPenn) գիտնականները պարզել են, որ գլխի ցանկացած վնասվածք, նույնիսկ թեթև, մեծացնում  է իշեմիկ կաթվածի զարգացման հավանականությունը 32%-ով, իսկ  երկու կամ ավելի վնասվածքը՝  94%-ով։ Ուսումնասիրությունը ներկայացված է Ֆիլադելֆիայում Ամերիկյան նյարդաբանական ասոցիացիայի տարեկան ժողովում:

Հեղինակները վերլուծել են ARIC հետազոտության տվյալները, որն ընդգրկել է ավելի քան 12800 ԱՄՆ չափահասների: Մոտ 2100 մարդ գլխի վնասվածք է ստացել 30-ամյա հետազոտության ընթացքում, որոնցից 140-ը՝ իշեմիկ կաթված են ստացել: Կաթվածի այս տեսակը ամենատարածվածն է և տեղի է ունենում, երբ ուղեղին արյուն մատակարարող արյունատար անոթները խցանվում են:

Գիտնականները պարզել են, որ գլխի վնասվածք ստացածների մոտ իշեմիկ կաթվածի վտանգը 32%-ով աճել է: Գլխի երկու և ավելի վնասվածքներ ունեցող մարդկանց մոտ իշեմիկ կաթվածի հավանականությունը 94%-ով ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր գլխի վնասվածքներ չեն ունեցել: Տարիքը, ռասան կամ սեռը նշանակություն չեն ունեցել։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ  գանգուղեղային վնասվածքը կարող է մեծացնել կաթվածի հավանականությունը՝  գլխուղեղի մանր արյունատար անոթների վնասվածքի պատճառով:

Արդյունքները ընդգծում են գլխի վնասվածքները նվազեցնելու, ինչպես նաև կաթվածի կանխարգելման միջոցառումների կարևորությունը այն մարդկանց շրջանում, ովքեր արդեն իսկ գլխի վնասվածք են ստացել:

«Մեր բացահայտումները նաև ցույց են տալիս, որ կաթվածի կանխարգելման միջոցները կարող են հատկապես կարևոր լինել այն մարդկանց համար, ովքեր ստացել են գլխի վնասվածք, որոնք կարող են դիմել  այնպիսի միջամտությունների, ինչպիսիք են արյան ճնշման և խոլեստերինի մակարդակի իջեցումը, ֆիզիկական ակտիվության բարձրացումը և ծխելուց հրաժարվելը», - եզրակացրել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է